Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը դեռ մշակման փուլում է՝ ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա չի մանրամասնել, թե երբ շրջանառության մեջ կդրվի պայմանագրի նախնական տարբերակը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում սկսված ռազմական գործողություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր արտգործնախարարությանը՝ Ղարաբաղի գործընկերների հետ մշակել փոխօգնության պայմանագրի տեքստը: Համապատասխան քննարկումներից հետո նախագիծը պետք է հաստատման ուղարկվի Ազգային ժողով: